ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթարստանի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Թաթարստանի Նաբերեժնիե Չելնիում բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն է որոտացել, վնասվել են շենքի տանիքը եւ վերին երկու հարկերը։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության չորս բրիգադ, փրկարարներ, հրշեջներ: Մեկ տուժածի փլատակների տակից դուրս է բերել: Հայտնի է, որ 4 մարդ վիրավորվել է, 32-ը տարհանվել։ Չի բացառվում, որ փլատակների տակ 3 մարդ կա: