ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման պահի տեսանյութը։
Կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը բարձրանում, իսկ հետո ընկնում անտառում։
Միջադեպը տեղի է ունեցել Վատուլինո գյուղի մոտ։ Ինքնաթիռում գտնվող երկու անձինք զոհվել են։ Գերատեսչությունում նշել են, որ տեղում ավերածություններ չկան։