Դու վերջապես մարդ ե՞ս, տղամարդ ե՞ս, հայ ե՞ս, թե պարզապես... Սենոր Հարսաթյանը՝ Արմեն Գրիգորյանին
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գրե՞լ, թե չգրել... Այդուհանդերձ, շատ ժամեր հետո, որոշեցի գրել...
Երբ երկրի Աանվտանգության խորհրդի քարտուղարն իր երկրի Մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում է «հակահեղափոխության» մեջ, անտեսելով այն ողբերգական վիճակը, որն այսօր տիրում է նաև իր հայրենի ծննդավայր Մարտունիի մատույցներում, ուզում եմ հայաբնակ աշխարհով մեկ գոռալ՝ տո այ տմարդ, դու այդ ի՞նչ ես անում, երբ Արցախում և, մասնավորապես, քո «ծննդավայր» Մարտունիում ապրող հայը, որը քեզնից մի քանի անգամ ավելի հայ է, քո անունը լսելուց՝ ստիպված է արդեն ամաչել... Դու վերջապես մարդ ե՞ս, տղամարդ ե՞ս, հայ ե՞ս, թե պարզապես... Ախր, դու և քո նմանները ձեր արածով ոչ թե Հայրենիք եք փրկում, ինչպես կարծում ես դու և քո համախոհները, այլ Երկիր եք կործանում... Ապացույցն այն հայրենազրկված 75 տոկոսն է, որի համար ուղղակի մեղավոր ես նաև դու: Այդքանից հետո, գիտեմ, որ աթոռդ չես թողնելու, բայց, գոնե մի քիչ խիղճ ունեցիր և, հանուն Աստծո, լռի՜ր, չնայած քո պարագայում, անգամ, լռուությունն է անզոր փրկել այն վիճակը, որում դու հայտնվել ես...
Իսկ ես համոզված եմ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ոչ թե «հակահեղափոխական» է, ինչպես պնդում է իր ծննդավայրից հեռացած և այն մոռացած անձը, այլ մեծատառով ՀԱՅ, ով ունի և՜ մարդկային և՜ ազգային մտածողություն» :
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մետրոյի նոր կայարանը կկոչվի «Վերածնունդ». մանրամասներ. Sputnik Արմենիա
Ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը նախատեսում է Հայաստանում Հրազդան գետի վրա կառուցել առաջին բազմաֆունկցիոնալ կայմ...
44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով, ԱՆ
Մեծ ցավով հայտնում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևա...
Առաջարկում ենք արձակուրդներին զերծ մնալ ուսուցիչներին դպրոց կանչելուց. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հոկտեմբերի 2...
Ալեք Բոլդուինը առաջին անգամ մեկնաբանել է նկարահանման հրապարակում օպերատորի սպանությունը
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը առաջին անգամ մեկնաբանել է «Rust» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպը:...