Հասարակություն
Ուժեղացված հսկողություն՝ հասարակական տրանսպորտում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները հոկտեմբերի 21-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ իրականացրել է Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, տեղեկացնում են գերատեսչությունից։
Հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով առավոտյան ժամերին կատարված վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 297 տրանսպորտային միջոց և հայտնաբերվել է խախտման 26 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
Հասարակական տրանսպորտում ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է և կշարունակվի նաև առաջիկա օրերին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել
Հորդառատ անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ, քամու ուժգնացում
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տառերը պոկած տղամարդը ձերբակալվել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ համացանցը ցնցած ողբերգությունից․ աշխատակիցները մոռացել էին ամրացնել անվտանգության պարանը
5.0