Հասարակություն

Գիտենք մեղավորներին, հատ առ հատ կգնանք իրենց հասցեներով ու պատիժները կլինի ավելի դաժան․ զոհված և անհետ կորած զինվորների հարազատների ակցիան

Գիտենք մեղավորներին, հատ առ հատ կգնանք իրենց հասցեներով ու պատիժները կլինի ավելի դաժան․ զոհված և անհետ կորած զինվորների հարազատների ակցիան

Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներն ակցիա են իրականացնում ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ծնողներն այսօր պետք է հանդիպում ունենային նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, սակայն վերջինս չէր եկել հանդիպման, ուստի, ծնողները հրաժարվել են այլ պաշտոնյայի հետ հանդիպումից, քանի որ պահանջում են Քյարամյանի մասնակցությունը։ 

Ծնողներից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն անցել է մեկ տարի մեկ ամիս, բայց որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել։

 

«Փաստորեն դուրս է գալիս, որ մեր երեխեքն են երևի մեղավոր, որ զոհվեցին»,-նշեց նա՝ հավելելով, որ գլխավոր մեղավորներին ոչ ոք չի ցանկանում բացահայտել։

Նա հայտնեց, որ ցանկանում են Արգիշտի Քյարամյանի ներկայությունը, որ վերջինս տեսնի, թե իր կառույցում ինչ է կատարվում. «Եթե մինչ օրս տեղյակ չէ, թե իր կառույցում ի՞նչ է կատարվում, ուզում ենք բացել իր աչքերը։ Չենք կարծում, որ ինքն այդքան էլ տեղյակ չէ, ուղղակի հրամաններ են կատարում։ Իրենք պետք է անուններ տան, թե ովքեր են խանգարում գործերի բացահայտմանը։ Եթե չեն ուզում բացահայտել, մենք կբացահայտենք։ Գիտենք մեղավորներին, հատ առ հատ կգնանք իրենց հասցեներով ու պատիժները կլինի ավելի դաժան»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250