Հասարակություն

Եգիպտոսում վիրաբույժները տղամարդու օրգանիզմից դուրս են բերել վեց ամիս առաջ կուլ տված հեռախոսը

Եգիպտոսում վիրաբույժները տղամարդու օրգանիզմից  դուրս են բերել վեց ամիս առաջ կուլ տված հեռախոսը

Եգիպտոսի բնակիչն անհապաղ վիրահատության է ենթարկվել. բժիշկները նրա ստամոքսից հեռացրել են բջջային հեռախոսը, որը նա կուլ էր տվել վեց ամիս առաջ:

Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, Եգիպտոսում առաջին անգամ է նման վիրահական միջամտություն տեղի ունեցել: Ասվան քաղաքի համալսարանական հիվանդանոցի բժիշկները տղամարդու օրգանիզմից դուրս են բերել փոքր չափսի բջջայինը, որը կես տարի մնացել էր նրա աղիներում:

Նշվում է, որ Մոհամեդ անունով տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել որովայնի խիստ ցավերով: Համակարգչային շերտագրությունը ցույց է տվել, որ նրա աղիներում օտար մարմին կա: Նրան անհապաղ պատրաստել են վիրահատության, որի ընթացքում էլ պարզվել է, որ օտար մարմինը սննդային թաղանթով փաթաթված հեռախոս է եղել:

Հիվանդը, որն այժմ իրեն լավ է զգում և կարողանում է նորմալ սնվել, հաստատել է, որ վեց ամիս առաջ հեռախոսը կուլ է տվել: Վերջինս նշել է, որ նախկինում ևս նման փորձ ունեցել է, սակայն այս անգամ հեռախոսը բնականոն ճանապարհով դուրս չի եկել օրգանիզմից:  

Մոհամեդը խոստովանել է, որ բջջայինը կուլ է տվել, որպեսզի խուսափի այն անվտանգության աշխատակիցներին հանձնելուց խուզարկության դեպքում: Հետաքրքիր է, որ այն ամիսներ շարունակ մեծ նեղություն չի տվել տղամարդուն, որը շարունակել է նորմալ սնվել: Սակայն մի օր ուժեղ ցավեր են սկսվել, և իրեն հոսպիտալացրել են:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250