Պուտինի-Բայդենի հանդիպումը հավանական է ընթացիկ տարում․ Պեսկովը
Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը՝ այս կամ այն ձևաչափով, միանգամայն հավանական է ընթացիկ տարում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։
«Կրկնում եմ, որ Նուլանդի հետ Ուշակովի վերջին հանդիպման ժամանակ զանազան տարբերակներ են քննարկվել, որոշակի ըմբռնումներ են հաստատվել։ Երբ դրանք հստակեցվեն ձևաչափային և ժամկետային առումով, մենք ձեզ կտեղեկացնենք»,-ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով Պուտինի և Բայդենի հանդիպման հավանականության մասին հարցին։
Այն մասին, որ Նուլանդի այցի շրջանակներում մշակվում են ՌԴ և ԱՄՆ նախագահների հետագա շփումները, ավելի վաղ «Ռուսական էներգետիկ շաբաթվա» միջոցառումների շրջանակներում պատմել էր նաև Վլադիմիր Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Պարտվել եմ հեղափոխությունը տապալած քաղաքական ուժին և օրեցօր արմատացող առուշանյանական կլանին․ Նարե Հովհաննիսյան
Հոկտեմբերի 17-ին Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացրած Նարե Հովհա...
Բայրամովի նոր հայտարարությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի համար առաջնային է եղել «իր տարածքների ազատագրումն ու ի...
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը Իսրայելին կոչ է արել զերծ մնալ ռազմական արկածախնդրությունից
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ ցանկացած սխալ քայլի կամ...