ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը Իսրայելին կոչ է արել զերծ մնալ ռազմական արկածախնդրությունից
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ ցանկացած սխալ քայլի կամ ռազմական արկածախնդրության դրսևորումից:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, ՄԱԿ-ի ԱԽ նիստին ուղղված նամակում պաշտոնյան ասել է. «Գրում եմ՝ տեղեկացնելու Իրանի Իսլամական Հանրապետության և նրա խաղաղ միջուկային ծրագրի դեմ Իսրայելի ռեժիմից եկող ևս մեկ սպառնալիքի մասին»:
Ինչպես աղբյուրը նշում է, նման սպառնալիքներից մեկը հնչել է «սիոնիստական ռեժիմի» Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի շուրթերից. «Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունները կշարունակեն կատարելկագործվել, և Իրանի ունակությունները ոչնչացնելուն ուղղված գործողությունները կշարունակվեն տարբեր շրջաններում և ցանկացած պահի»:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն Իսրայելին նախազգուշացրել է զերծ մնալ Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված ցանկացած հնարավոր արկածախնդրոթյունից, այդ թվում՝ ռազմական: Միևնույն ժամանակ վերջինս նշել է, որ «Իրանն իրեն իրավունք է վերապահում՝ ինքնապաշտպանվելու և վճռական պատասխան տալու Իսրայելի կողմից եկող ցանկացած սպառնալիքի կամ սխալ քայլի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Պարտվել եմ հեղափոխությունը տապալած քաղաքական ուժին և օրեցօր արմատացող առուշանյանական կլանին․ Նարե Հովհաննիսյան
Հոկտեմբերի 17-ին Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացրած Նարե Հովհա...
Բայրամովի նոր հայտարարությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի համար առաջնային է եղել «իր տարածքների ազատագրումն ու ի...
Էրդողանը կմեկնի Ադրբեջան․ որն է այցի նպատակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա այցով կայցելի Ադրբեջան։ Այս մասին այսօր հայտնել է Թուրքի...