Դրական եզրակացություն է տրվել Տերյան 107-ի՝ մինչև18 հարկանի շենքերով համալիրի նախագծին. Հետք
Երևան քաղաքի Տերյան 107 հասցեում 18 հարկանի շենքերով բազմահարկ համալիրի նախագծին դրական եզրակացություն է տրվել։ Այս մասին գրում է Hetq.am-ը:
Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը կառուցապատման ծրագրին դրական եզրակացություն է տվել որոշ պահանջներով։ Փորձաքննությունը վերաբերել է ներկայացված հայտի բնապահպանական և սոցիալական ազդեցությանը։
«Ռենշին» ՍՊ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից նախորդ տարի նախագծման թույլտվություն էր ստացել Տերյան փողոցի վերջնամասում բազմահարկ համալիր կառուցելու համար։ Ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող 1.02 հա հողակտորի համար բազմաֆունկցիոնալ համալիրի նախագիծ է կազմել, ներկայացրել ՇՄԱԳ փորփաքննության։ Հաջորդ քայլը քաղաքաշինական համալիր փորձաքննությունն է, որից հետո՝ շինթույլտվությունը, որը դեռ չի տրամադրվել։
ՇՄԱԳ-ի փորձաքննական պահանջների մեջ նշված է նաև, որ մինչև գործունեություն սկսելը կառուցապատողը պետք է նախագծային փաստաթղթերը համաձայնեցնի լիազոր մարմնի հետ։
Նման պահանջ է առաջ քաշվել, քանի որ փորձաքննության ժամանակ ԿԳՄՍ նախարարությունը կարծիք է հայտնել, որ Տերյան 107 հասցեն գտնվում է Երևանի պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիներով նախատեսված թիվ 1 կառուցապատման կարգավորման գոտում։ Այդ գոտում գործում է պայմանակարգ (ռեժիմ), այն է՝ «նոր կառուցվող շենքերի քիվի վերին եզրի բարձրությունը փողոցի մայթի մակերևույթից չպետք է գերազանցի 20 մետրը»։
«Ռենշին» ընկերության ներկայացրած նախագծով 4 շենքերից երկուսը 18-հարկանի է։ Եթե հարկերը բազմապատկենք առնվազն 3 մետր բարձրությամբ, ապա ստացվում է, որ կառույցի առավելագույն բարձրությունը 54 մետր է։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանը հաստատել է. ռուսական ընկերությունը կնախագծի Աջափնյակի մետրոյի կայարանը
Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում...
Ինչու է ոստիկանությունն առաջարկում կրճատել ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետը
Ինչպես արդեն հայտնել ենք, Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականո...
Ռուս խաղաղապահները մտել են ՊԲ զորամասերից մեկը և ասել հանել Արցախի Հանրապետության դրոշը. Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 15-ին ռուս խաղաղապահն...
Այսուհետ՝ Յե. Քանյե Ուեսթը պաշտոնապես փոխել է անունը՝ առանց հայրանվան և ազգանվան
Ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթը պաշտոնապես փոխել է անունը: Այս մասին հայտնում է TMZ-ն: Նշվում է, որ դատավորը ստորագրել է ռեփ...