Հասարակություն

Գորիսում, Գյումրիում պարտվել են, Դիլիջանում, Տաթևում հաղթել. ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Գորիսում, Գյումրիում պարտվել են, Դիլիջանում, Տաթևում հաղթել. ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Հայաստանի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:

 

ԳՈՐԻՍ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 Մասնավորապես, Գորիսում հաղթել է գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Ինչպես լրագրողներին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, «Առուշ Առուշանյան» դաշինքն ստացել է 6256 ձայն: 

 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին քվեարկել է 3590 մարդ, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Կարեն Լազարյանի օգտին՝ 243 ձայն։ 

 

ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

Ըստ նախնական տվյալների՝ իշխող կուսակցությունը ևս պարտվում է Գյումրիի ընտրություններում։ «Բալասանյան դաշինքը» ստացել է 36,31 տոկոս ձայն, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 29,36 տոկոս: 

 

Երրորդ տեղում է «Զարթոնք» կուսակցությունը՝ 10,42% – ով ։ Ընդհանուր առմամբ՝ Գյումրիում ընտրություններին մասնակցել է 10 քաղաքական ուժ։ 

 

ԴԻԼԻՋԱՆ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

 

Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-յան էջը, իշխող կուսակցության թեկնածու Դավիթ Սարգսյանը հաղթել է Դիլիջանի ընտրություններում՝ ստանալով ձայների 57% – ը։

 

ՏԵՂ / ՏԱԹԵՎ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

 Իշխող կուսակցության տեղեկություններով՝ իրենց թեկնածու Դավիթ Գուլունցը հաղթել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում՝ հավաքելով 1530 ձայն։ Նրա մրցակիցը «Ապրելու երկիր» կուսակցությունն էր։ 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արթուր Մաթեւոսյանը հաղթել է նաեւ Տաթևում՝ հավաքելով 1281 ձայն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250