Սյունիքում իրանցու ավտոցիստեռնը գլորվել է ձորը. վարորդը արգելափակվել է խցիկում
Հոկտեմբերի 17-ին, ժամը 00:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին՝ «Ծակ քար» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 21-րդ կմ-ին (վարորդ՝ Ջ․ Ս․, ծնված 1984 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է խցիկում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին։ Տուժածը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը Երասխ գյուղում կրկին հրդեհ է բռնկվել. ԱԻՆ
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այ...
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. «պոլիգոնների» խաչմերուկում բախվել են Kia-ն և Ford Transit-ը. կա 1 զոհ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեք...
Սեփական ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին
Կիևի իր ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին։ Տեղեկությունը հայտնում է tsn.ua–ն: «Կիևում դիվանագետի խորհրդ...
24–ամյա վարորդը Mercedes-ով՝ Նորագավիթի «գաի պոստի» մոտ, մխրճվել է ավտոքարշակի մեջ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում 24-ամյա Ավագ Սահակյանը...