Սաակաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները հայտնել են նրա առողջության վատթարացման մասին․ խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ նրա մոտ շարժումները դանդաղել են, գրում է МК-ն:
«Դրա հետ մեկտեղ նա մեզ ասաց, որ չի դադարեցնի հացադուլը, որը սկսել էր հոկտեմբերի 1-ին, բանտախցում»,-նշել է քաղաքական գործչի պաշտպան Բեկա Բասիլայան։
Նրա խոսքով ՝ Վրաստանի նախկին նախագահն ընկճված չէ և Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում վաղը` հոկտեմբերի 14–ին բողոքի ակցիայի դուրս գալ։
Փաստաբանը նշեց, որ խոսքը համաժողովրդական ակցիայի մասին է։
Սաակաշվիլիի մյուս պաշտպանը՝ Դիմիտրի Սաձագլիշվիլին, քրեակատարողական ծառայությունից պահանջել է Ռուսթավիի բանտ թողնել քաղաքական գործչի անձնական բժշկին՝ զննություն անցկացնելու համար:
Սաակաշվիլին Վրաստան է ժամանել սեպտեմբերի 29-ին՝ 8 տարի արտերկրում ապրելուց հետո։ Հոկտեմբերի 1-ին նրան ձերբակալել են Թբիլիսիում։ Վրաստանում նա մեղադրվում է մի քանի քրեական գործով, որոնցից երկուսով նախկին նախագահին ազատազրկելու վճիռ է կայացվել։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը հարվածել է իրանական ռազմական թիրախին․ կան զոհեր
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Պալմիրայից հարավ-արևելք գտնվող իրանական T-4 ռազմական օդանավակ...
Պուտինը խոսել է իրեն փոխարինողի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախընտրում է չպատասխանել ընտրություններին հնարավոր մասնակցության մասին հարցին: Նա աս...
Թուրք բժիշկներն արտագաղթում են երկրից
Երկու տարվում 3 հազար բժիշկ լքել է Թուրքիան, ևս 8 հազարն էլ պատրաստվում է լքել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ «...
Էրդողանը կրկին կայցելի Արցախ
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցեն Բաքվի վերահսկողությանն անցած Վարանդայում...