
Գործատուն կարող է չթույլատրել ձեզ աշխատել, չվճարել աշխատավարձ և ազատել. ինչ փոփոխություններ են առաջարկվում

«Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում են փոփոխություններ։ Ըստ նախագծի՝ եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման կամ թեստավորման բացասական արդյունքների վերաբերյալ հավաստող փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին աշխատել, չվճարել աշխատավարձ այդ ժամանակահատվածի համար և անընդմեջ 30 օր չներկայանալու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծարել աշխատանքնային պայմանագիրը»,- այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
«Իսկ եթե դա տևում է 50 օր՝ 12 ամսվա ընթացքում, ապա գործատուն կրկին իրավունք է ստանում լուծարել աշխատանքային պայմանագիրը»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու որպես արձակուրդ և չի համարվելու ստաժ: