Չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներին չի թույլատրվի ներկայանալ աշխատանքի․ գործատուն կարող է չվճարել աշխատավարձ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել նոր նախագիծ, որով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարել լրացումներ և փոփոխություն, փոխանցում է factor.am-ը։ Նախատեսված օրենսդրական փոփոխություններով պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը։ Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։ Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխություններով՝ անհրաժեշտ հավաստագրերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում և կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Գործատուն իրավունք կունենա չվճարել աշխատավարձ մինչև նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը: Գործատուն իրավունք կունենա նաև աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։
Նմանատիպ հոդվածներ
Դպրոցներում արձակուրդը կերկարացվի, բուհերին առաջարկվել է անցնել հեռավար կրթության․ ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է, որ դպրոցներո...
Ոստիկանները պատ կազմեցին․ ինչ է կատարվում կառավարության շենքի մոտ
Արցախից տեղահանվածները հերթական անգամ կառավարության շենքի մոտ են ու բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք կրկին բարձրաձայն...
Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը
Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ եւ՛ Առող...
Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է. մանրամասներ ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի իրողություն է, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Ըստ ՀՀ վիճակագրական...