Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է. մանրամասներ ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայտնի իրողություն է, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ միայն սննդամթերքի գներն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 15.4 տոկոսով բարձրացել են: Բայց զուգահեռ նկատենք, որ պարենի համաշխարհային գներն են բարձրացել, ինչը նշանակում է, որ թանկացումներ արձանագրվել են ամբողջ աշխարհում: Եվ Հայաստանն այս առումով անմասն չի մնացել:
Մյուս կողմից՝ նկատենք, որ Հայաստանում բեռնափոխադրումների սակագներն են բարձրացել: Ըստ մասնագետների՝ հենց թանկացած բեռնափոխադրումներն են պատճառը, որ մեր հանրապետությունում ոչ միայն սպառողական շուկայում է գնաճ արձանագրվել, այլև ոչ պարենային ապրանքներն են թանկացել: Օրինակ՝ բենզինի գինն է զգալի բարձր. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր կազմում է 500 դրամ: Հանրապետությունում երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 9.9 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 14.2 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 23.5 տոկոսով:
Կտրուկ նվազել են նաև երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. անկումը կազմել է 4.6 տոկոս: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ 4 տոկոս աճ է արձանագրվել. ներմուծման դեպքում 67.9 տոկոս է աճը կազմել: Իսկ, ահա, արտահանումը նվազել է, այն էլ՝ 20.8 տոկոսով»:
Մանամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը
Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ եւ՛ Առող...
Դպրոցներում արձակուրդը կերկարացվի, բուհերին առաջարկվել է անցնել հեռավար կրթության․ ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է, որ դպրոցներո...
Ոստիկանները պատ կազմեցին․ ինչ է կատարվում կառավարության շենքի մոտ
Արցախից տեղահանվածները հերթական անգամ կառավարության շենքի մոտ են ու բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք կրկին բարձրաձայն...
Հայտնի է, թե ովքեր են 50 հազար դրամ միանվագ աջակցություն ստանալու
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից մանրամասնել են 50000 դրամի չափով միանվագ դրամական աջա...