Ինչպե՞ս Ադրբեջանի զինված ուժերը 70 կմ եկան առաջ․ Արթուր Վանեցյան
Մինչև հունիսի 20-ը որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Հայաստանի Հանրապետության մարզերից մեկը՝ Սյունիքը, կփակի ադրբեջանական ոստիկանությունը, և 3 օր Սյունիքը կտրված կլինի Հայաստանից։ Այդ մասին 24news.am-ի տաղավարում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վանեցյանը հարց հնչեցրեց, թե ինչպես է ստացվում, որ ադրբեջանական զորքերը հրադադարից հետո եկել են առաջ և փակել Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհը Սյունիքի մարզում։ «Նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության մեջ սևը սպիտակով գրված է՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հրադադար ստորագրելու պահին։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ հատվածից ադրբեջանական զինուժը հեռու է եղել առնվազն 70 կմ»,- ասաց Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց՝ ՀՀ տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք․ մանրամասներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իր...
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը․ Eadaily
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադր...