ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում. Hraparak
Hraparak.am-ի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում եւ հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ։ Նույն այդ տեղեկություններով` կան բերման ենթարկված անձինք։
Պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արտակ Ջումայանը, որն այժմ առողջապահության փոխնախարարն է, հաստատեց կայքի լուրը ԱԱԾ-ի կողմից գործողություններ անելու վերաբերյալ` նշելով, որ դա վարչապետի հրամանն է։
Ինչ վերաբերում է կեղծ տեղեկանքներ գտնելուն եւ անձանց բերման ենթարկելուն` ասաց, որ վստահում է իրավապահներին։
Նշենք, որ ՀՀ-ում պատվաստված բնակչության մոտ 10 տոկոսի մի մասը օտարերկրացիներ են, մի մասը՝ «ֆեյք» պատվաստվածներ, մի մասն էլ՝ իրական պատվաստում ստացածներ: Եվ անգամ այս բոլորը միասին վերցրած՝ տարածաշրջանում պատվաստման ամենացածր ցուցանիշը Հայաստանում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է թշնամու դիպուկահարը սպանել դաշտում աշխատող հողագործին. նոր մանրամասներ
Արցախի լրատվամիջոցները այսօր ավելի մանրամասն՝ տեսանյութի միջոցով, ներկայացնում են երեկ տեղի ունեցած ողբերգական դեպ...
Երկու դպրոց կանցնի հեռավար կրթության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցը եւ Սյունիքի մարզի Շամբիի դպր...
Երևանը այսօր դարձավ 2803 տարեկան. քաղաքապետը նշել է, թե ինչ է լինելու միջոցառումների փոխարեն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, այսօր...
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտնում է․ 2021թ․ հոկտեմբերի 17-ին, ինչպես նաև 2021թ․ նոյեմբե...