Հայտնի է, թե ինչպես է Սաակաշվիլին ապօրինի հատել ուկրաինա-վրացական սահմանը
Լրատվամիջոցներին մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչպես է Միխայիլ Սաակաշվիլին հասել Վրաստան: Ինչպես հայտնի է, Վրաստանի նախկին նախագահն ապօրինաբար հատել է ուկրաինա-վրացական սահմանն ու ձերբակալվել Թբիլիսիի ծայրամասային շրջաններից մեկում հոկտեմբերի 1-ին: CNews-ը գրում է, որ Սաակաշվիլին սահմանը հատել է բեռնատար թրեյլերով: Աղբյուրը նաև պարզել է մեքենայի վարորդի ինքնությունը՝ նա Էլգուջա Ցոմայան է, ծնունդով՝ Աբաշից: Նա երկար ժամանակ ցորեն է տեղափոխելիս եղել Վրաստանից Ուկրաինա:
Սաակաշվիլին ամբողջ ժամանակ նստած է եղել բեռնատարի օդափոխության խցիկում: Բնակարանը, որտեղ ձերբակալել են նրան, նույնպես պատկանել է Ցոմայային: Նշվում է, որ անգամ Սաակաշվիլիի մոտ հարազատները չեն իմացել նրա՝ Վրաստան վերադարձի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի նախագահը ներում չի շնորհի Սաակաշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ներում չի շնորհի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա...
Բաքվում է գտնվում իսրայելական երկու F-35 կործանիչ. իրանական ԶԼՄ-ներ
Այս պահին Բաքվում է գտնվում իսրայելական երկու F-35 կործանիչ։ Այս մասին հաղորդում են իրանական տելեգրամյան ալլիքները՝ հղու...
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է ազատազրկման
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է ազատազրկման։ Փարիզի դատարանը դատապարտել է Սարկոզիին մեկ տարվա ազա...
Ճապոնիայում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամ...