Վրաստանի նախագահը ներում չի շնորհի Սաակաշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ներում չի շնորհի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա կարծիքով ՝ Սաակաշվիլին Վրաստան է ժամանել ապակայունացնելու համար՝ հակառակ միջազգային գործընկերների խորհուրդներին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է։ Հրապարակվել են Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը։
Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նրան հեռակա դատում են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջինի գործով նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման, երկրորդի համար՝ վեց։ Նրա դեմ գործ է հարուցվել նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, բյուջեից միջոցներ վատնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է ազատազրկման
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է ազատազրկման։ Փարիզի դատարանը դատապարտել է Սարկոզիին մեկ տարվա ազա...
Էրդողանն Արցախում կմասնակցի Վարանդայի օդանավակայանի բացմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Արցախի՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած...
Հայտնի է, թե ինչպես է Սաակաշվիլին ապօրինի հատել ուկրաինա-վրացական սահմանը
Լրատվամիջոցներին մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչպես է Միխայիլ Սաակաշվիլին հասել Վրաստան: Ինչպես հայտնի է,...
Վրաստանի վարչապետը կմեկնի Բաքու
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ին մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Ադրբեջանում Վ...