Էրդողանն Արցախում կմասնակցի Վարանդայի օդանավակայանի բացմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Արցախի՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը:
Այս մասին Haber Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
«Ղարաբաղի «ազատագրված տարածքների» (չակերտները՝ Խմբ.) վերականգնման աշխատանքներն ընթանում են: Եթե տեսնեք մեկ տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները, հպարտ կլինեք: Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը մոտենում է ավարտին, այն շուտով կբացվի: Բացման արարողությանը կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է Քալընը:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է ազատազրկման
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է ազատազրկման։ Փարիզի դատարանը դատապարտել է Սարկոզիին մեկ տարվա ազա...
Վրաստանի նախագահը ներում չի շնորհի Սաակաշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ներում չի շնորհի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա...
Վրաստանի վարչապետը կմեկնի Բաքու
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ին մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Ադրբեջանում Վ...
Սաակաշվիլին հոկտեմբերի 2-ին կվերադառնա Թբիլիսի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն Ուկրաինայում բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարն է,...