Աբովյան փողոցում անհայտ անձը կրակել է 2 երիտասարդի վրա․ վերջիններս հոսպիտալացվել են
2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են՝ 23 և 24 տարեկան:
Նախնական տվյալներով՝ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող սրճարանի հարակից տարածքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 պարկուճ և 3 գնդակ, արնանման հետքեր, պոլիէթիլենային տոպրակ՝ հագուստով, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք վկաներ, այդ թվում՝ ականատես անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նմանատիպ հոդվածներ
COVID-19-ի հետևանքով ունենք կուրության դեպքեր․ ակնաբույժ
COVID-19-ի հարուցիչն ախտահարում է օրգանիզմի մի շարք համակարգեր, և տեսողական օրգանը զերծ չի մնում ախտահարումից։ Այդ մասին...
Ինչ են պատմում վանաձորցիները երեկ սպանված կնոջ և վիրավոր ամուսնու մասին
Այսօր` գիշերը 02։30-ի սահմաններում, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Դիանա Դարբի...
Տղամարդն ամուսնալուծության պատճառ է համարել նախկին զոքանչի բնակարանը, սպառնացել այրել այն. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Վան...
23-ամյա վարորդը, Opel Zafira-ով մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութե...