Ինչ են պատմում վանաձորցիները երեկ սպանված կնոջ և վիրավոր ամուսնու մասին
Այսօր` գիշերը 02։30-ի սահմաններում, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Դիանա Դարբինյանը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը։ Ամուսինը՝ 29-ամյա Վազգեն Մարգարյանը, վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին գրում է hraparak.am-ը։
Նշենք, որ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, նախնական վարկածով ամուսիների վրա կրակ է արձակել 24-ամյա մի երիտասարդ, որը մինչ այդ խնդիրներ է ունեցել Բագրատիոն Դարբինյանի փեսայի հետ, եւ կենցաղային հողի վրա առաջ եկած վեճը վերածվել է քինախնդրության։
Վանաձորի կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ Դարբինյանի դուստրն ու փեսան Երևանում էին բնակվում, փեսան նույնպես գործարար է, ստեղծել էր սեփական բիզնեսը։ Վանաձորցիների խոսքերով՝ Դիանան համեստ եւ հավասարակշռված , կիրթ անձնավորություն էր, ամուսինը նույնպես աչքի է ընկել զուսպ պահվածքով։
Նմանատիպ հոդվածներ
COVID-19-ի հետևանքով ունենք կուրության դեպքեր․ ակնաբույժ
COVID-19-ի հարուցիչն ախտահարում է օրգանիզմի մի շարք համակարգեր, և տեսողական օրգանը զերծ չի մնում ախտահարումից։ Այդ մասին...
Նոր մանրամասներ՝ երեկվա սպանությունից, սպանվածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր...
Երևանում երկու քաղաքացու ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակել․ 27-ամյա կինը մահացել է
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող տարածքում երկու քաղաքացու է մոտեցել անհայտ մակնիշի ավտոմեքենա, որից կրակոցներ ե...
Որպես անհետ կորած որոնվող կինն ու որդին հայտնաբերվել են
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից, որպես անհետ կորած, սեպտեմբերի 12-ից որոնվում էին 37-ամյա Ալինա Եղիազարյանը և նրա ո...