23-ամյա վարորդը, Opel Zafira-ով մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 21-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 21:40 –ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Գոռ Հ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գոռ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Նմանատիպ հոդվածներ
COVID-19-ի հետևանքով ունենք կուրության դեպքեր․ ակնաբույժ
COVID-19-ի հարուցիչն ախտահարում է օրգանիզմի մի շարք համակարգեր, և տեսողական օրգանը զերծ չի մնում ախտահարումից։ Այդ մասին...
Ինչ են պատմում վանաձորցիները երեկ սպանված կնոջ և վիրավոր ամուսնու մասին
Այսօր` գիշերը 02։30-ի սահմաններում, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Դիանա Դարբի...
Տղամարդն ամուսնալուծության պատճառ է համարել նախկին զոքանչի բնակարանը, սպառնացել այրել այն. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Վան...
Աբովյան փողոցում անհայտ անձը կրակել է 2 երիտասարդի վրա․ վերջիններս հոսպիտալացվել են
2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից...