ԲՀԿ-ն ամսի 21-ին կայանալիք միջոցառման դեմ ակցիա՞ է նախապատրաստում․ աղբյուրը մանրամասնում է

Մամուլում տարածվում է լուսանկար, որտեղ երևում է, որ ԲՀԿ գրասենյակներից մեկում, ինչպես գրում են լրատվականները, պատերազմում նահատակված մեր զինվորների նկարներով պաստառներ են պատրաստվել։ Ըստ լուրերի, ԲՀԿ-ում քայլեր են ձեռնարկվում ՀՀ անկախության տոնի առթիվ կայանալիք  միջոցառման դեմ շարժում է նախապատրաստվում, որում օգտագործվելու են տղաների լուսանկարները։  

 

Auroranews-ի Բարգավաճ Հայաստան կուսակցության հավաստի աղբյուրը հաստատեց տեղեկությունը, նշելով որ ԲՀԿ երիտասարդական թևն է  նախատեսում միջոցառումը։ Այլ մանրամասներ՝ երբ  և որտեղ է իրականցվելու բողոքի ակցիան, աղբյուրը չհայտնեց։

 

Հիշեցնենք, որ  ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառումը նվիրված է լինելու բացառապես ՀՀ անկախության օրվան և մեր զոհված նահատակների հիշատակին։  

Քաղաքականություն