ՇՏԱՊ․ Անհրաժեշտ են արյան դոնորներ

Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բազմաթիվ պացիենտներ ունեն արյան կարիք։ Այս մասին հայտնում է արյունաբանական կենտրոնը։ Եթե նոր եք պատվաստվել, ապա կախված պատվաստանյութից, 10 օր կամ 1 ամիս պետք է անցած լինի։

 

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`

 

  • լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
  • լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
  • հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):
  •  արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/ դիաստոլիկ ճնշումը`  60-100 միլիմետր սնդիկի սյուն և սիստոլիկ զարկերակային ճնշումը  90-160 միլիմետր սնդիկի սյուն
  • երակազարկը լինի 60-90 զարկ 1 րոպեում
  •  

Արյունատվության հակացուցումները

Հակացուցումները կարող են լինել.

  • բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն
  • ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:
  •  

Բացարձակ հակացուցումներն են.

  •  Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, ՁԻԱՀ, վիրուսային  հեպատիտներ (երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ) սիֆիլիսի (բնածին կամ ձեռքբերովի), տուբերկուլյոզի բոլոր ձևերը,  բրուցելոզ, բծավոր տիֆ, տուլարեմիա, բոր, էխինոկոկոզ և այլն):
  • Սոմատիկ հիվանդություններ (չարորակ նորագոյացություններ և արյան հիվանդությունները, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ, հոգեկան հիվանդություններ, խուլհամրություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն)
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (գերճնշումային (հիպերտոնիկ) հիվանդություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություններ, թրոմբոֆլեբիտ, երակների վարիկոզ լայնացում, սրտի արատներ (բնածին և ձեռքբերովի) էնդոկարդիտ, միոկարդիտ):
  • Շնչառական օրգանների հիվանդություններ (թոքերի էմֆիզեմա, թոքային ֆիբրոզ, ասթմա (հեղձուկ), օբստրուկտիվ բրոնխիտ, բրոնխոէկտատիկ հիվանդություն)
  • Լյարդի և լեղուղիների հիվանդություններ (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիռոզ, լեղապարկի քարեր խոլեցիստիտով, խոլանգիտ)
  • Երիկամների և միզուղիների հիվանդություններ (երիկամների խողովակամիջանկյալային (տուբուլոինտերստիցիալ) հիվանդություններ, երիկամային անբավարարություն)
  • Շարակցական հյուսվածքի սիստեմային (տարածուն) ախտահարումներ
  • Ճառագայթային հիվանդություն
  • Ներզատական համակարգի հիվանդություններ (նյութափոխանակության արտահայտված խանգարումներով)
  • Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ՝ տեսողություն (± 6 դիոպտրիա և ավելի), անոթացանցենու բորբոքման մնացորդային երևույթներ (խորիոռետինային բորբոքում, իրիտ, իրիդոցիկլիտ), տրախոմա:
  • Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ (ներառյալ պսորիազ, վիտիլիգո)
  • Ոսկրաբորբ (օստեոմիելիտ)
  • Վիրահատություններ (կյանքի ընթացքում որևէ օրգանի հեռացում (ստամոքս, երիկամ, փայծաղ, արգանդ իր հավելումներով, ձեռք, ոտք, աչք և այլն))

Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք, մարդու արյան և արյան բաղադրամասերի, բժշկական գործիքների հետ մշտական շփման մեջ գտնվող բուժանձնակազմ,  վիրուսային հեպատիտ Ց-ով, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով պացիենտների և վարակակիրների ընտանիքի անդամներ (համատեղ բնակվելու պայմանում), արյան միջոցով փոխանցվող վարակների հետազոտման կրկնակի (3ամիս անց) կասկածելի արդյունքներ:

Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.

 

Հ/ՀՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՎԻՃԱԿԸԺԱՄԿԵՏԸ
1)Արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական այլ միջամտություններ, ատամի նյարդի  հեռացում6 ամիս
2)Ատամի հեռացում10 օր
3)Վիրահատություններ, այդ թվում նաև հղիության արհեստական   ընդհատում6 ամիս
4)Միզաքարային հիվանդություն, ստամոքսի խոց, տասներկումատնյա աղիքի խոցԲուժումից և լիարժեք առողջացումից 2 տարի
5)

Հղիության և լակտացիայի շրջան

 

Ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո,  ոչ  պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո
6)

Դաշտանի շրջան

 

Դաշտանի ավարտից հետո ոչ  պակաս, քան 5 օր
7)Ալերգիկ  վիճակներ1 ամիս
8)Ջերմության բարձրացում 370C ջերմաստիճանից բարձր, վերին շնչառական ուղիների սուր  բորբոքումներ14 օր
9)Պատվաստումներ` 

ա.կենդանի վակցինա                                                             

 

1 ամիս
բ.սպանված վակցինա                                                               10 օր
գ.կատաղության և հեպատիտ Բ-ի դեմ     6 ամիս
10)Դեղերի օգտագործում` 
ա. հակաբիոտիկներ 14 օր
բ.   ասպիրին5 օր
գ. ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ                                                                                                 3 օր
11)Հայաստանի Հանրապետությունից դուրս  էնդեմիկ օջախներում երկարատև  (1 ամսից ավելի) գտնվելու դեպքում                  6 ամիս
12) Մալարիայի բուժումն ավարտելուց հետո5 տարի
13)Ոգելից խմիչքների ընդունում24 ժամ
14)Ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ     2 ամիս

 

Ինչպես նախապատրաստվել արյունատվության

 

Եթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա`

  • արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ,
  • արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ,
  • Ձեր ընտրած արյան կետը ներկայանաք անձնագրով և/կամ զինվորական գրքույկով/:
  •  

Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի  և ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն և զննվում է թերապևտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:

 

Արյունատվությունից հետո անհրաժեշտ է.

 

  • 10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում,
  • վիրակապը պահել 1.5-2 ժամ,
  • այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով,
  • չօգտագործել ոգելից խմիչք,
  • լավ սնվել և խմել շատ հեղուկ:
  •  

Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո: