Ով է Արարատի մարզի նոր մարզպետը

Կառավարությունն ընդունեց որոշում, որով Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Սարգսյանին և մաղթեց հաջողություններ գործունեության մեջ:

Մինչ այս Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:

 

Կարեն Սարգսյանի կենսագրությունը

 

Կարեն Վահանի Սարգսյանը ծնվել է 27.10.1984թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:
2001թ. ավարտել է Ծովինար գյուղի Ստեփան Շահումյանի անվ. Միջնակարգ դպրոցը:
2002-2008թթ. սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտի մարզական լրագրության բաժինը:
2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2009-2015թթ. տեղափոխվել է ՌԴ հանրապետության մայրաքաղաք Մոսկվա՝ զբաղվել ձեռներեցությամբ:
2016թ. ընդունվել և սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը:
2018թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից:
01.04.2019թ. – 04.05.2019թ. «Գեղարքունիք» ՋՕԸ, փոխտնօրեն
04.05.2019թ. – 15.11.2019թ. - «Գեղարքունիք» ՋՕԸ, տնօրեն
20.11.2019թ. – «Մելիորացիա» ՓԲԸ, գլխավոր տնօրենի ժ/պ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

  • 2020-ից զբաղեցրել է  Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը։
  •  
  •  
  •  
  •  
  •  

Քաղաքականություն