Մարդկանց կյանքը թեթևացնելու փոխարեն Վահան Քերոբյանը հարվածում է նրանց գրպանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հիմնադրած menu.am ընկերությունը եւս 400 դրամով թանկացնում է առաքման ծառայությունը։ Որպես հիմնավորում՝ նշվում է գերբեռնվածությունը։ Նկատենք՝ տաքսի ծառայությունների թանկացումը եւս կապվում էր գերբեռնվածության հետ։ Այսինքն՝ այս պատճառաբանությամբ կարող է թանկանալ ամեն ինչ։ Ուշագրավ է, որ այսպես է վարվում հենց ՀՀ էկոնոմիկայի նախարարի հիմնադրած ընկերությունը:
Ընդ որում՝ նա, մի կողմից, խոսում է երկրի տնտեսական աճի, տնտեսության հիանալի վիճակի մասին, սակայն, մյուս կողմից, թանկացնում է ծառայությունը՝ անհեթեթ պատճառաբանությամբ: Նկատենք, որ սննդի առաքմամբ զբաղվող այս ընկերության պարագայում առաքման ծառայության արժեքները տատանվում են, եւ երբեմն ծառայությունը կարող էր արժենալ անգամ 1000 դրամ, իսկ այժմ այն ավելանում է եւս 400 դրամով։
Ստացվում է` քաղաքացիների կյանքը թեթեւացնելու փոխարեն՝ անձնական բիզնեսի օրինակով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարվածում է մարդկանց գրպանին»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները հրդեհում են Կութի ու Սոթքի հանդամասերը. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ...
Ադրբեջանը նոր սադրանքի է դիմել Վարդենիսի տարածքում. կրակոցները շարունակվում են. ոչ պաշտոնական
Վարդենիսի տարածքում՝ Կութ գյուղի մոտակայքում, թշնամական ուժերը նոր սադրանքի են դիմել: Ինչպես հայտնում է Միկա Բադալյանն՝...
ԱԱԾ-ն՝ Գորիս-Կապան ճանապարհի բացվելու մասին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Ո...
Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է. ոչ պաշտոնական
bagramyan26 թելեգրամյան ալիքի աղբյուրները հայտնում են, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է։Auroranews-ը փորձե...