Մոսկվան ողջունում է Ջո Բայդենի հայտարարությունը. Լավրով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն այն մասին, որ «ժամանակն է դադարեցնել» միջամտել այլ երկրների գործերին, դրական են, Մոսկվան ողջունում է այդպիսի մոտեցումը, չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հաղորդում է Sputnik Արմենիան:
«Շատ հետաքրքիր պահ է, որը նշեցին թե ԱՄՆ նախագահ Բայդենը, թե Ֆրանսիայի նախագահ Մակրոնը․ նրանք երկուսն էլ փաստացի մեկ-երկու օր իրարից հետո հայտարարեցին, որ ժամանակն է «թարգել», ներեցեք այս արտահայտության համար, միջամտել ուրիշ երկրների գործերին՝ նրանց արևմտյան տիպի ժողովրդավարություն պարտադրելու նպատակով»,-ասել է Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ողջունում ենք նման հայտարարությունները։ Մենք վաղուց էինք կոչ անում, որ պետք է դասեր քաղել այն արկածախնդրություններից, որոնք մեջ վերջին տասնամյակների ընթացքում խրվում էին մեր արևմտյան գործընկերները»,-նշել է նախարարը։
«Հուսով եմ, որ եթե այդ հայտարարությունները արտացոլում են տառապանքների արդյունքում ձևավորված եզրակացությունը, ապա ապագայում մեր մոլորակի վրա մի քիչ ավելի հանգիստ կլինի»,-ավելացրել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը թույլ չի տա, որ անպատիժ ստորացնեն հայ ժողովրդին իր պատմական հողում. Զատուլին
Ռուսաստանի Պետական Դումայի Սոչիի ընտրական շրջանից ընտրված պատգամավոր, Դումայի ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հարցեր...
Բաքվում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն այսօր եղել է Բաքվում: Նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհու...
Լավրովը` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդրի երկարաժամկետ լուծման միակ տարբերակի մասին
Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները հնարավոր է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ երկարաժամկետ կարգավոր...
Երևանը պատրաստ է Բաքվի հետ վերսկսել Արցախի շուրջ բանակցությունները. Արարատ Միրզոյան
Երևանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ իրավահավասարության և ո...