Լավրովը` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդրի երկարաժամկետ լուծման միակ տարբերակի մասին
Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները հնարավոր է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Նախագահի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – խմբ.) պատրաստակամությունն այս առումով լավ հայտնի է: Մենք այսօր խոսել ենք այն մասին, թե ինչպես պետք է ապահովել այդ գործընթացի արագ իրականացումը: Մենք հաստատեցինք այդ գործընթացին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը»,- ընդգծեց Լավրովը:
Լավրովը նշեց, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Ըստ Լավրովի` Միրզոյանի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման խնդիրներին:
ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ արտգործնախարարի հետ մանրամասն ուսումնասիրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որը թույլ է տվել դադարեցնել հակամարտությունը և այն բերել քաղաքական կարգավորման հուն:
«Պայմանավորվեցինք չթուլացնել ուշադրությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում լարվածություն առաջացնող գործոնների վերացման ուղղությամբ՝ ներառելով հայ ռազմագերիներին վերադարձման և ականապատ տարածքների քարտեզների հանձնման խնդիրների վերջնական լուծումը: Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը»,- եզրափակեց Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն այսօր եղել է Բաքվում: Նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհու...
Մոսկվան ողջունում է Ջո Բայդենի հայտարարությունը. Լավրով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն այն մասին, որ «ժամանակն է դադարեցնել» միջամտել այլ երկրների գործերին, դրական...
Արթուր Խաչատրյանը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում։ Այս պաշտոնում ԱԺ «Հայաստան» խմբակցու...
Միրզոյանը Լավրովին հրավիրեց Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հրավիրե...