Երևանը պատրաստ է Բաքվի հետ վերսկսել Արցախի շուրջ բանակցությունները. Արարատ Միրզոյան
Երևանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ իրավահավասարության և ուժի չկիրառման հիման վրա: Տեղեկությունը Sputnik Արմենիայի փոխանցմամբ` ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ լավ հայտնի սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները մի շարք հայտարարություններ են արել։ Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության ճանապարհային քարտեզ են», - ասել է նախարարը։
Ընդ որում, Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը չի կատարում հրադադարի մասին համաձայնագիրը, ինչն արտահայտվում է «առաջին հերթին բոլոր ռազմագերիների և այլ պահված անձանց անհապաղ վերադարձը» չիրականացնելու մեջ։ Նախարարը նաև մեղադրել է Բաքվին Հայաստանի տարածք ներխուժելու ու տարածքային կեղծ պահանջների մեջ:
«Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը», - ընդգծել է Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը թույլ չի տա, որ անպատիժ ստորացնեն հայ ժողովրդին իր պատմական հողում. Զատուլին
Ռուսաստանի Պետական Դումայի Սոչիի ընտրական շրջանից ընտրված պատգամավոր, Դումայի ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հարցեր...
Ալեքսանյանը՝ Արցախում ՔՊ-ի պատգամավորների վրա քարերով հարձակվելու լուրերի մասին
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտից երեկո ազատ մամուլի, ազատ խոսքի ու էլի տարբե...
Մոսկվան ողջունում է Ջո Բայդենի հայտարարությունը. Լավրով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն այն մասին, որ «ժամանակն է դադարեցնել» միջամտել այլ երկրների գործերին, դրական...
ԱԺ պատվիրակությամբ Արցախում մասնակցեցինք անկախության 30-ամյակի միջոցառումներին՝ մեր եղբայրների ու քույրերի հետ. Ռուբինյան
Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտում է Հայաստանի Հանրապետությունից պատվիրակություն՝ ԱԺ փոխխոսնակ...