Լավրովը` ՌԴ-ի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին
Վրաստանի հետ միջպետական պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները բացակայում են։ Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում այս մասին հիշեցրել է ՌԳ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք գրեթե հարաբերություններ չունենք։ Դրանք, ըստ էության, խզված են Թբիլիսիի նախաձեռնությամբ։ Մենք մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն ենք հայտնել դրանք վերականգնել»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ չնայած Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների գրեթե լիակատար բացակայությանը՝ Մոսկվան ու Թբիլիսին ունեն համատեղ հետաքրքրության ոլորտներ, նաև խոստովանել, որ շատ է սիրում այդ երկիրը։
«Մենք , իհարկե, առևտուր ունենք։ Ի դեպ՝ ոչ փոքր, մենք Վրաստանի առաջատար առևտրային գործընկերներից ենք։ Ունենք զբոսաշրջիկների հոսք, մեր զբոսաշրջիկները սիրում են այցելել Վրաստան։ Ես ինքս էլ սիրում եմ այդ երկիրը»,- հայտարարել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը թույլ չի տա, որ անպատիժ ստորացնեն հայ ժողովրդին իր պատմական հողում. Զատուլին
Ռուսաստանի Պետական Դումայի Սոչիի ընտրական շրջանից ընտրված պատգամավոր, Դումայի ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հարցեր...
Ալեքսանյանը՝ Արցախում ՔՊ-ի պատգամավորների վրա քարերով հարձակվելու լուրերի մասին
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտից երեկո ազատ մամուլի, ազատ խոսքի ու էլի տարբե...
Մոսկվան ողջունում է Ջո Բայդենի հայտարարությունը. Լավրով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն այն մասին, որ «ժամանակն է դադարեցնել» միջամտել այլ երկրների գործերին, դրական...
Երևանը պատրաստ է Բաքվի հետ վերսկսել Արցախի շուրջ բանակցությունները. Արարատ Միրզոյան
Երևանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ իրավահավասարության և ո...