Հասարակություն

Սուտ տարածողները. ԱՆ արձագանքը օգտատերերի` պատվաստումների մասին նոր պնդումներին

Սուտ տարածողները. ԱՆ արձագանքը օգտատերերի` պատվաստումների մասին նոր պնդումներին

«Չիպավորումից վախեցող, ապատեղեկատվություն տարածող, պատվաստոմներին դեմ արտահայտվող» հարգելի՛ օգտատերեր,

առողջապահության նախարարությունը հորդորում է չստուգված և գիտական հիմք չունեցող տեղեկատվություն չտարածել սոցիալական հարթակներում, չմոլորեցնել քաղաքացիներին, ուղղակի և անուղղակի ձևով չվտանգել առողջ մտածող մարդկանց կյանքը: Այս մասին գորում է Առողջապահության նախարարությունը:

 

«Միտումներն ավելի քան պարզ են, սակայն հետևանքները կարող են ողբերգական լինել. օրական գրանցվող մահերի ցուցանիշն է դրա վկայությունը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ թյուր տեղեկատվություն տարածելուց, այլապես զրպարտության և սուտ լուրեր տարածելու համար գերատեսչության հետագա քայլերը կուղղվեն իրավական հարթակ:

Քաղաքացիներին առաջարկում ենք հենվել միայն գիտական հիմք ունեցող տեղեկատվության վրա և չդառնալ «տեղեկատվական պատերազմ»-ի զոհը»:

[4dbc50d461f55305f4133f0b27e0a798.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250