Հասարակություն

«Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել, Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք․ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը

«Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել, Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք․ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով անվտանգային ահագնացող մարտահրավերների և տարածքային կորստի նոր սպառնալիքի առկայության պայմաններում ՀՀ իշխանությունների ցուցաբերած կեցվածքը։

 

Հայտարարությունում ասվում է․

 

««Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք:

Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն՝ բանակցում ենք:

Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք:

Քաղաքացիական անձ, թե զինվորական են առևանգում, գերեվարում՝ բանակցում ենք:

Մարդկանց ունեցվածքը, ինչքը խլում, տանում են՝ բանակցում ենք:

Փակել են Իրան-Հայասատան միջպետական ճանապարհը՝ բանակցում ենք:

Շրջափակման մեջ են հայտնվել հայկական գյուղերը՝ բանակցում ենք:

Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք:

Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականութուն դարձնում պանթուրքիստական գաղափարը»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250