Բայդենը համաձայնել է կատարել` ԱՄՆ-ի ուժերը դուրս բերելու ծրագրերը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը համաձայնել է Պենտագոնի հանձնարարականի հետ, որը նախատեսում է Աֆղանստանից տարհանման ռազմական գործողության ավարտը եւ ամերիկացի զինվորականների դուրսբերումը մինչեւ օգոստոսի 31-ը: Այս մասին երեքշաբթի հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրին:
Նրա տվյալներով՝ համապատասխան հանձնարարականը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է երկուշաբթի՝ ելնելով ամերիկացի զինվորականների անվտանգության համար մտավախություններից: Ինչպես նշել է Reuters-ի աղբյուրը, Բայդենը նաեւ Պենտագոնին խնդրել է գործողությունների ծրագիր մշակել, եթե անհրաժեշտ լինի Քաբուլում ԱՄՆ զինված ուժերին ավելի երկար ժամանակով թողնել:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վաշինգտոնը միաժամանակ հայտարարում է «Թալիբան» արմատական շարժմանը, որ մինչեւ օգոստոսի 31-ը ամերիկյան ուժերի դուրսբերումը կախված է տարհանմանն աջակցելու հարցում թալիբների համագործակցության աստիճանից:
ԱՄՆ ԶՈՒ-ն ուղարկվել է Քաբուլի օդանավակայան՝ Աֆղանստանից ամերիկացիների եւ աֆղանցի փախստականների դուրսբերումն ապահովելու համար: Վաշինգտոնի վարչակազմի աշխատակիցները բազմիցս հայտարարել են, որ մտադիր են տեղավորվել սահմանված ժամկետում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...
Ալիևի նոր մեղադրանքները Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ եթե ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին Հայաստանի ն...