Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է հրաժարվել աթոռից. ո՞րն է պատճառը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է հրաժարվել իր աթոռից առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին: 


Աղբյուրի տվյալներով՝ վատիկանյան շրջանակներում առավել հաճախ են ենթադրություններ հնչում առաջիկայում սպասվող կոնկլավի մասին: Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեկտեմբերին կլրանա քահանայապետի 85-ամյակը: Նույն տարիքին էր նաև նրա նախորդ Բենեդիկտոս XIV-ը, երբ հրաժարվեց աթոռից:

Քաղաքականություն