Հասարակություն

Հակահամաճարակային միջոցառումներում թերացումների կրկնության դեպքում տնտեսվարողները կրելու են պատասխանատվություն

Unknown 1 րոպե 127 դիտում
Հակահամաճարակային միջոցառումներում թերացումների կրկնության դեպքում տնտեսվարողները կրելու են  պատասխանատվություն

Կորոնավարակի դեմ պայքարին միտված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ստուգայցերն օգոստոսի 23-ին շարունակվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի  իրացման ցանցում։

 

Ինչպես հայտնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են համեմատաբար բարվոք վիճակ․ որոշ խանութներում նկատվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են, ուստի արձանագրություններ չեն կազմվել, սակայն այդ տնտեսավարողներին խստորեն զգուշացվել է, որ թերացումների կրկնության դեպքում կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Ստուգայցերը շարունակական են։

 

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից