Հասարակություն
Արցախի Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում. ԱԻՊԾ
Արդեն մեկ շաբաթ է` Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը չի մարում: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 24 ժամ շարունակ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Հրշեջ փրկարարների շնորհիվ կրակը նահանջել է «Երից մանկանց» վանքի հարակից տարածքում և տեղափոխվել աշխարհագրորեն ավելի բարդ գոտի:
Այրվել է հիմնականում բնաշիվային աճի թխկիներ, կաղնիներ, հացենիներ և բոխի տեսակի ծառեր:
Նախնական տվյալներով այրվել է մոտ 60 հա մակերես:
Հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում է: Աշխատանքին կցվել են ԱԻ պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջները և Մարտակերտի շրջանային բաժնի փրկարարները՝ բաժնի պետ Արայիկ Դանիելյանի գլխավորությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3