Ի՞նչ է սպասվում օգոստոսի 24-ին. Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 


«Հայրենի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանում իր ծրագիրը ներկայացնել օգոստոսի 24-ին:  

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործադիրը մինչև օգոստոսի 23-ը պետք է խորհրդարանական խմբակցություններին ուղարկի կառավարության ծրագիրը, որպեսզի ընդդիմությունն էլ իր հերթին ուսումնասիրի ու դիրքորոշում ներկայացնի: 
Երեկ արդեն երկրորդ անգամ ԱԺ ՔՊ իշխանական ֆրակցիան կառավարության ծրագիրը քննարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  
Ըստ մեր տեղեկությունների՝ հիմնականում Փաշինյանն է խոսում, ներկայացնում իրենց տեսլականը: Իշխանությունը ցանկանում է իր խմբակցության սրտով «տեսակավորել» կառավարության ծրագիրը, նոր ուղարկել ԱԺ ընդդիմությանը:  
Մենք տեղեկացանք, որ թեժ քննարկվում է իշխանության ներսում, թե կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ինչպես պետք է իրեն պահի Նիկոլ Փաշինյանը, կամ ընդհանրապես արժե, որ Փաշինյանը ներկայանա խորհրդարան, ելույթ ունենա, թե այս փակ հանդիպումների ժամանակ պատասխանի իր թիմի հարցերին, ու այդքանով ամեն ինչ ավարտվի: 


Կարելի է ասել՝ իշխանությունը սպասում է խորհրդարանի ընդդիմության ամենօրյա պահվածքին. եթե իրավիճակը այս օրերին թեժանա, ընդդիմությունը սկսի քննադատել Փաշինյանին, ապա հնարավոր է՝ վերջինս անգամ կառավարության ծրագրի ներկայացմանը չգա: Ամեն ինչ կախված է առաջիկա օրերից»: