Նոր մանրամասներ՝ Մալաթիայի շուկայի մոտ Toyota Camry-ում առաջացած պայթյունից
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 16-ին, Երևանում՝ Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել մարմնի տարբեր հատվածների այրվածքներով Արարատի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Սարգիս Սողոմոնյանը, 36-ամյա Արմինե Սիմոնյանը, 3-ամյա Գոռ Սողոմոնյանը։
Այրվածքների կենտրոն է տեղափոխվել ջերմային այրվածքով՝ Արարատի մարզի բնակիչ՝ 68-ամյա Սարգիս Մարգարյանը։ Ջերմային այրվածք՝ 2.3 աստիճանի, պարանոցի, նախաբազկի և դաստակի շրջանի վնասվածքով նույն կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Վրեժ Մարգարյանը։ Ոստիկանությունը պարզում է վերջինիս ծննդյան թիվն ու վարորդի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող
Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տ...
Նոր մանրամասներ՝ Կոտայքի ավտովթարից․ մահացած ընտանիքը՝ հայր, մայր, որդի, արցախցի էին
Օգոստոսի 9-ին Կոտայքի մարզում տեղի ունեցեած ողբերգական ավտովթարի հետևանքով «Opel»-ի մահացած վարորդի և նրա մահացած ուղևոր...
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են 2 Nissan Tiida-ներ և Suzuki. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհ...
Կրկին երկրաշարժ է գրանցվել
Սույն թվականի օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 18:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանո...