Նոր մանրամասներ՝ Կոտայքի ավտովթարից․ մահացած ընտանիքը՝ հայր, մայր, որդի, արցախցի էին
Օգոստոսի 9-ին Կոտայքի մարզում տեղի ունեցեած ողբերգական ավտովթարի հետևանքով «Opel»-ի մահացած վարորդի և նրա մահացած ուղևորների ինքնությունը պարզվել է, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան վարել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ 35-ամյա Արարատ Գասպարյանը, նա տեղում մահացել էր։ Մահացած ուղևորներն են նրա կինը՝ Երևանի բնակիչ 31-ամյա Անուշ Գասպարյանը, և նրանց որդին՝ Երևանի բնակիչ 7-ամյա Հայկ Գասպարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը։ Վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։
Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող
Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տ...
Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվող «Կոկոն»․ նա եղել է զինված
Օգոստոսի 10-ին իրավապահները մայրաքաղաքի կենտրոնում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կոկո Ջամբո» անվանում...
Ողբերգական ավտովթար. Opel-ը բախվել է կամրջի բետոնե սյանը. հայրը, մայրն ու երեխան մահացել են
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվա...
Վանաձորում անձրևաջրերը ողողել են բազմաթիվ շենքերի, առաձնատների նկուղներ, ճանապարհները լցվել են քարերով
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ից 17։30-ն ընկած ժամանակահատվածում հորդառատ անձրևի, կարկուտ...