ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանգիստ, պարոն Օհանյան. Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ կրքերը չեն հանդարտվում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի պահին ընդդիմադիր պատգամավորները արձագանքներ են հնչեցնում նրա ելույթին։
Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
Կոնջորյանի խոսքով՝ Սեյրան Օհանյանը պետք է սաստեր պատգամավորներին, որպեսզի իրավիճակը չլարվեր։ Այդ խոսքին Սեյրան Օհանյանը ոտքի կանգնեց եւ փորձեց արձագանքել, ինչին ի պատասխան Կոնջորյանն ասաց. «Հանգիստ պարոն Օհանյան»։
Նշենք, որ քիչ առաջ Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից
Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից ԱԺ նիստը վարողն իրավունք չունի...
ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը. Շոյգու
Աֆղանստանի սահմանն Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ վերահսկվում է թալիբների կողմից, ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի ահաբեկիչների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ԱԺ-ից. կրքերը լարվեցին, զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճում են
Ազգային ժողովում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սաղաթելյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք. Նիկոլ Փաշինյան
Մեզ համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։...