ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք. Նիկոլ Փաշինյան
Մեզ համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուլիսի 29-ին Կառավարության նիստում ես ուրվագծել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության պատկերացումը մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատեւ կայունության եւ խաղաղություն հաստատելու քայլերի մասին, ինչպես նաեւ ընդգծել եմ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ-ի պատրաստակամությունը։ Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից եւ հայտարարություններից զերծ մնալու Ադրբեջանին եւ Հայաստանին ուղղված կոչը։ ՀՀ ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահողների հայտարարությունը, այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ եւ միջավայր ձեւավորելու համար։ Եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների եւ հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշապես բանավեճերի տեղիք է տալիս»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի նույնականացումը եւ այդ սադրիչ գործողությունների հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի եւ կայունացման համար. «Դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկման։ Ասել եմ, որ կարծում եմ՝ դա պիտի լինի ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն, եթե դա ՀԱՊԿ-ի համար ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ԱԺ-ից. կրքերը լարվեցին, զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճում են
Ազգային ժողովում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սաղաթելյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկին հանգստացրե՛ք հլը. Ալեն Սիմոնյան
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ թեժ վիճաբանություն սկսվեց ՔՊ և «Հայաստան» խմբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթերից հետո պատգամավորները ԱԺ-ում հնչեցրել են հայհոյանքներ և փողոցային պահվածք ցուցաբերել
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ԱԺ-ում իր ճեպազրույցի ընթացքում, բացեց որոշակի փակագծեր, թե ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շարունակեք, պարո′ն Թովմասյան», «Երևի տիկին». Ռուբեն Ռուբինյանը ներողություն խնդրեց
Այսօր ԱԺ-ում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանին դիմեց. «Շարունակեք, պա...