ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ԱԺ-ից. կրքերը լարվեցին, զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճում են
Ազգային ժողովում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սաղաթելյանին արձագանքեց՝ բնակչությունը գնահատական տվել է, թե ով է «կապիտուլյանտը» եւ ով «հողատուն»։ Այնուհետեւ նա ամբիոնի մոտ հրավիրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին Սիմոնյանի հայտարարությանը։
Ալեն Սիմոնյանը հորդորում էր լռություն պահպանել նիստերի դահլիճում, այնուհետեւ նկատողություն հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսսա Խամոյանին եւ Արմեն Ռուստամյանին։
«Խոսքից ես զրկում, դուրս հանի»,- արձագանքեց Արմեն Ռուստամյանը, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց՝ կարող եմ։
ԱԺ նախագահը հորդորեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանին տեղից վեր չկենալ. «Մի հատ հանգստացրեք Նարեկին»։
Ալեն Սիմոնյանը զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ, այնուհետեւ հանձնարարեց անջատել ուղիղ եթերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից
Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից ԱԺ նիստը վարողն իրավունք չունի...
ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը. Շոյգու
Աֆղանստանի սահմանն Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ վերահսկվում է թալիբների կողմից, ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի ահաբեկիչների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք. Նիկոլ Փաշինյան
Մեզ համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկին հանգստացրե՛ք հլը. Ալեն Սիմոնյան
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ թեժ վիճաբանություն սկսվեց ՔՊ և «Հայաստան» խմբ...