
Քոչարյանի շուրջ ձևավորված ընդհանուր քննարկումները վերածվեցին կենցաղային մակարդակի քննարկումների. Օհանյան

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ընթանում է ԱԺ ղեկավար կազմի ընտրության գործընթացը և մեր երկու գործընկեր անազատության մեջ են, ոտնահարվել են նրանց հիմնական շահերը և որպես անձեռնմխելի պատգամավորներ՝ նրանք չկարողացան իրենց պատգամավորական պարտականությունները կատարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա կարեւորեց Վահե Հակոբյանի թեկնածությունը՝ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի պաշտոնում հատկապես այն տեսանկյունից, որ ՀՀ-ն պետք է նոր տնտեսական քաղաքականություն իրականացնի։
«Մեր Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն՝ մեր տնտեսական կյանքի հենքը սոցիալական-շուկայական տնտեսությունն է՝ հենված մասնավոր սեփականության, ազատ մրցակցային տնտեսական գործունեության և պետության կողմից վարվող տնտեսական քաղաքականությանն ուղղված՝ տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը և այս տեսանկյունից կարևորում ենք Վահե Հակոբյանի գործունեությանը»,-նշեց Օհանյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովին, Օհանյանը նշեց, որ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանի շուրջ ձևավորված ընդհանուր քննարկումները վերածվեցին կենցաղային մակարդակի քննարկումների, որովհետև ինքն էությամբ այդպիսինն է։