Պատերազմի ընթացքում իմ աշխատասենյակը չի փակվել, գիշեր-ցերեկ աշխատանք է տարվել. Վլադիմիր Վադանյան
Չի կարելի անտեսել այն աշխատանքը, որը կատարել է 7-րդ գումարման ԱԺ-ն պատերազմի ընթացքում և դրանից հետո:Իմ բոլոր գործընկերները եղել են դիվանագիտական և մյուս ճակատներում: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը.
«Իմ աշխատասենյակը պատերազմի ողջ ընթացքում չի փակվել, գիշեր-ցերեկ աշխատանք է տարվել, գուցե այդ աշխատանքը տեսանելի չի եղել, կարող եք հետադարձ հայացք գցել և ասել, որ այդ աշխատանքն արդյունավետ չի եղել, բայց դրա արդյունավետությունը պայմանավորված չէր միայն խորհրդարանի աշխատանքով»,-ասաց Վարդանյանը:
Խոսելով Ադրբեջանի ռազմական հանցագործությունները դատապարտելու ուղղությամբ կատարած աշխատանքի մասին՝ պատգամավորը նշեց, որ ՄԻԵԴ են ներկայացվել մի շարք դիմումներ, Եվրոպական դատարանը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ կիրառել է պատժամիջոցներ:
Պատգամավորի խոսքով՝ պատերազմի ընթացքում միջազգային հանրության արձագանքի մասին որոշ դեսպանների մոտ թյուրընկալում կար, թե Հայաստանը ագրեսոր երկիր է:
Նմանատիպ հոդվածներ
Ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո ունենում ենք անակնկալ պատերազմ. Վարդևանյան
Այս ամբիոնից օգտագործվում է արտահայտություն, որ 2008 թ.-ին բանակը գնդակահարել է մարդկանց։ Նման տիտանական մասշտաբի սուտ չ...
Հայկական բանակում այսօր «տուլիկներ» ուղարկելու խնդիր չկա, բայց կա ներքնաշորերի խնդիր. Քոչարյան
Հայկական բանակում այսօր «տուլիկներ» ուղարկելու խնդիր չկա, բայց կա ներքնաշորերի խնդիր։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց...
Պարոն Օհանյան, Ձեր սանդղակով Ձեր որդուն գնահատեք․ Արփի Դավոյան
Մեր կառավարությունում այնքան ինքնաքննադատություն կա, որ երբեք ՀՀ ոչ մի կառավարությունում չի եղել։ ԱԺ-ում այս մասին ասաց...
Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշան...