Պարոն Օհանյան, Ձեր սանդղակով Ձեր որդուն գնահատեք․ Արփի Դավոյան
Մեր կառավարությունում այնքան ինքնաքննադատություն կա, որ երբեք ՀՀ ոչ մի կառավարությունում չի եղել։ ԱԺ-ում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
Պագամավորը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, մասնավորապես «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, առաջարկեց գնահատական տալ 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծում ծառայած իր որդուն։
«Ձեր սանդղակով գնահատական տվեք ձեր որդուն այս ամբիոնից։ Ասում եք, որ չափից շատ երիտասարդացրել ենք ԶՈՒ-ի ղեկավարությանը։ Վիգեն Սարգսյանին մենք չենք նշանակել, դուք էիք նշանակել։ Ուտելիքների մասին եք խոսում, բայց մեր գործընկերները փաստեցին, թե բանակում ինչպիսի սնունդ է եղել»,-նշեց Արփի Դավոյանը։
Վերջինս նշեց, որ միասին կպայքարեն կոռուպցիայի դեմ և կտեսնեն, թե ովքեր ինչ ունեցվածքներ են ունեցել, ինչեր են ձեռք բերել տարիների ընթացքում և ինչերից են խոսում։
«Կտեսնենք՝ ով ինչ աշխատավարձեր է ստացել և ինչ ունեցվածք ունի այսօր, ինչ գույքի է տիրապետում և կխոսենք այդ մասին։ 2018թ.-ի մայիսից հետո ստեղծվել էր ոչ իրական մի իրավիճակ, որին բոլորդ հավատացիք։ Այստեղ նստած մարդիկ հավատացին մի իրականության, որն ընդհանրապես չէր համապատասխանում ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին։ Դուք հավատացիք լրատվամիջոցների ստեղծած իրականությանը և այդպես գնացիք ընտրությունների։ Ասում էիք, որ ձեզ որպես ընդդիմություն չեք զգում, որպես իշխանություն եք քարոզարշավ անում։ Դա էլ ձեր կերտած իրականության պատճառն էր»,-ասաց Արփի Դավոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո ունենում ենք անակնկալ պատերազմ. Վարդևանյան
Այս ամբիոնից օգտագործվում է արտահայտություն, որ 2008 թ.-ին բանակը գնդակահարել է մարդկանց։ Նման տիտանական մասշտաբի սուտ չ...
Հայկական բանակում այսօր «տուլիկներ» ուղարկելու խնդիր չկա, բայց կա ներքնաշորերի խնդիր. Քոչարյան
Հայկական բանակում այսօր «տուլիկներ» ուղարկելու խնդիր չկա, բայց կա ներքնաշորերի խնդիր։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց...
Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշան...
Շուշիի մարտերին «x» քանակի մարդիկ են մասնակցել, բայց մեդալներ ստացել են «x+» քանակի մարդիկ. Քոչարյան
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Շուշիի մարտերին «x» քանակի մարդիկ են մասնակցել, բայց մեդալներ ստացել են «x+»...