Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվող «Կոկոն»․ նա եղել է զինված
Օգոստոսի 10-ին իրավապահները մայրաքաղաքի կենտրոնում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կոկո Ջամբո» անվանումը, հայտնում է shamshyan-com-ը։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ առանձնապես ծանր հանցագործության համար 2020 թվականից հետախուզվող Երևանի բնակիչ 31-ամյա Կոնստանտին Հունանյանը, ով հայտնի է «Կոկո» մականվամբ, գնտվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանում։
Նույն պահին տեղեկության մասին զեկուցվում է իրավապահներին, վերջիններս շրջափակում են նրա թաքնվելու վայրն ու սպանության, ապօրինի զենք կրելու-պահելու-օգտագործելու կասկածանքով ձեռնաշղթայված տեղափոխվում է ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։
Ըստ աղբյուրի՝ «Կոկո»-ին վնասազերծելիս նա չի կարողացել գործի դնել ատրճանակն ու ինքնաշեն ինքնաձիգը, քանի որ անկողնում քնած է եղել զենքերով։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 14-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են «Պռոշյանի շաուրմա» հատուկ օպերացիա: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի «Շենգավիթցի Կշաժ Աշոտի» սպանության գործով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվողներ, «Թալին» մականվամբ 31-ամյա Տիգրան Հակոբյանն ու «Համուլիկ» մականվամբ 22-ամյա Համլետ Թորոսյանը Պռոշյան սովխոզի հատվածներից մեկում են: Ոստիկանները տաք հետքերով Պռոշյան սովխոզում բռնել ու վնասազերծել էին նրանց, ապա տեղափոխել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ Կոտայքի ավտովթարից․ մահացած ընտանիքը՝ հայր, մայր, որդի, արցախցի էին
Օգոստոսի 9-ին Կոտայքի մարզում տեղի ունեցեած ողբերգական ավտովթարի հետևանքով «Opel»-ի մահացած վարորդի և նրա մահացած ուղևոր...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող
Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տ...
Ողբերգական ավտովթար. Opel-ը բախվել է կամրջի բետոնե սյանը. հայրը, մայրն ու երեխան մահացել են
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվա...
Վանաձորում անձրևաջրերը ողողել են բազմաթիվ շենքերի, առաձնատների նկուղներ, ճանապարհները լցվել են քարերով
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ից 17։30-ն ընկած ժամանակահատվածում հորդառատ անձրևի, կարկուտ...