Ռուս քաղաքագետը խեղաթյուրել է 2008-2018 թվականներին Արցախի հարցով տարվող բանակցությունների ողջ տրամաբանությունը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, թե ՌԴ նախագահ Պուտինը պայմանավորվել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի 5 շրջան հանձնվեր Ադրբեջանին՝ լուծելով Արցախի հարցը և ճանապարհ բացել Ադրբեջանի՝ դեպի ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցում։
Ճիշտ է՝ Դուգինը դա ներկայացնում է որպես լավագույն լուծում՝ հղում անելով Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականությանը, ինչի արդյունքում ՀՀ-ն մի քանի անգամ շատ տարածքային կորուստ ունեցավ, քան մինչ այդ ընթացող փաստաթղթերով էր նախատեսված, սակայն Դուգինի խոսքը խեղաթյուրում է 2008-2018 թվականներին Արցախի հարցով տարվող բանակցությունների ողջ տրամաբանությունը։
Միանգամից ասեմ, որ այդ տարիների հրապարակված փաստաթղթերի շուրջ բանակցություններից դուրս, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը առաջնահերթություն էր, իսկ ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումն ամրագրված փաստ, այլ պայմանավորվածություն չի եղել։
Ի դեպ, այս մասին, մի առիթով, բանակցային իրավիճակը պարզաբանելով խոսել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ով նշել էր, որ Մոսկվան երբեք չի առաջարկել վերադարձնել տարածքներ՝ մոռանալով կարգավիճակի մասին։
Պնդումները, թե ոչնչի դիմաց Հայաստանին պարտադրվել է տարածքային զիջումներ, հասկանալի է, թե ինչ նպատակ ունեն և ինչի են ծառայում, սակայն իրականությունն այն է, որ գաղտնի պայմանավորվածություններ ՌԴ նախագահի կամ մեկ այլ երկրի ղեկավարի հետ չեն եղել։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Արևմտյան 7 երկիր ՌԴ-ին կոչ է արել «անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից»
Արևմտյան յոթ երկիր Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը: Համապատասխ...
Ինչու ՌԴ-ն չի կարող տեղակայել իր սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին․ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ
Ռուսաստանը չի կարող տեղակայել իր սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ մի կողմից առկա է կողմերի միջեւ վստահ...
Կարող եմ պատմել, թե ինչ են արել նախկինները․ Անդրեասյանը՝ խոստացված վենդետաների մասին
Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողներին հավատացրեց, որ կարող է պատմել, թե ինչ են արել նախկիննե...