Քաղաքականություն

Կարող եմ պատմել, թե ինչ են արել նախկինները․ Անդրեասյանը՝ խոստացված վենդետաների մասին

Կարող եմ պատմել, թե ինչ են արել նախկինները․ Անդրեասյանը՝ խոստացված վենդետաների մասին

Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողներին հավատացրեց, որ կարող է պատմել, թե ինչ են արել նախկինները՝ իրավական և ոչ իրավական ուղղություններով, բայց չի ցանկանում խոսել անցյալի մասին։ Առաջարկում է՝ նախկինների մասին խոսելու փոխարեն կենտրոնանալ ապագայի վրա։ Հիմա ցանկանում է տեսնել կոնկրետ իրավական գործողություններ՝ բոլոր հանցագործներին իրավունքի սահմաններում պատժելու ուղղությամբ։

 

Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած «վենդետաներ լինելու են» հարցին, Անդրեասյանը նշեց՝ թե ժողովրդի պահանջն է, որ հանցագործները պատժվեն։

 

«Հանցագործների, բոլոր իրավախախտների հանդեպ խիստ վերաբերմունք և օրենքի պատասխանատու, պատժիչ արձագանք սպասվում է, դա խոստացվել է, դա ժողովրդի հենց պահանջն է, ես իմ կարողությունները ներդնելու եմ հենց հանցագործների և ապօրինությունների դեմ պայքարին»,- ասաց Անդրեասյանը։

 

Լրագրողները խնդրեցին արդարադատության նախարարին իրավական գնահատական ու մեկնաբանություն տալ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի «մուրճ ճոճելուն»։

«Քաղաքական բանավեճի մեջ կարող են լինել այլաբանություններ, սիմվոլներ, որոշակի նույնիսկ՝ չափազանցություններ»,- ասաց նախարարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250