Քաղաքականություն

«Կախարդական փայտիկը» գործում է, կանխատեսվում է տնտեսական աճ և գների էական անկում․ Քերոբյան

«Կախարդական փայտիկը» գործում է, կանխատեսվում է տնտեսական աճ և գների էական անկում․ Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ այս տարվա ընթացքում Հայաստանում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ։Այդ մասին Քերոբյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ…

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ այս տարվա ընթացքում Հայաստանում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ։

Այդ մասին Քերոբյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

 

«Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1,5 տոկոս տնտեսական աճ, արդյունքում, մենք ունենք հինգ տոկոս տնտեսական աճ ու ամեն ինչ գնում է նրան, որ մենք ունենանք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ։ Տնտեսության այդպիսի անդրադարձը խորը ճգնաժամից արդյունքն է նաև նրա, որ «կախարդական փայտիկը» գործում է», - ասաց Քերոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ տնտեսությունն արյունաքամ չի լինելու։

 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե գրանցված գնա՞ճն էլ կախարդական փայտիկի զորությամբ է եղել` Քերոբյանը նշեց, որ օգոստոսից սկսվում է հիմնական ապրանքների, նոր բերքի մասին տեղեկություններ հայտնելը, և վստահ է` գների էական անկում կտեսնենք։
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250